Ցանցահենները կոտրել են Վրաստանում «Сarrefour»-ի կայքը՝ անեծքներ տեղադրելով «Charlie Hebdo»-ի հասցեին
Վրաստանում ֆրանսիական Сarrefour առևտրային ցանցի կայքն այսօր ցանցահենների գրոհի է ենթարկվել:
«Կայքը կոտրված է: Մենք մահմեդականներ ենք: Մեր գիքը Ղուրանն է»,-ասված է կայքէջում հայտնված գրության մեջ, որն ավարտվում է Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի հասցեին անեծքներով: Պարբերականը հունվարի 7-ին զինված հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով 12 մարդ էր սպանվել:
Վրաստանի ՆԳՆ-ի լրատվական ծառայությունից «Ինտերֆաքս»-ին այսօր հայտնել են, որ հետաքննությունն է սկսված:
