Ցանկացել են ինձ խայտառակել.Ալինա Մարտիրոսյանը` իր և 25-ամյա տղայի սիրավեպի լուրերի մասին
Այսօր համացանցում լուսանկարներ են տարածվել Ալինա Մարտիրոսյանի մասնակցությամբ: Ըստ այն տարածող աղբյուրի` 37-ամյա դերասանուհին հանդիպում է 25-ամյա երիտասարդի հետ: Այս թեմայի վերաբերյալ ճշտումներ կատարելու համար Asekose.am-ը կապ հաստատեց Ալինա Մարտիրոսյանի հետ: Վերջինս նշեց, որ չի ցանկանում ծավալվել այդ թեմայի շուրջ.
«Դա հերյուրանք է իմ անձի նկատմամբ, այդ ամենը գրողը կենթարկվի պատասխանատվության` օրենքի ողջ խստությամբ: Չեմ ցանկանում ծավալվել, միայն մի բան կասեմ`նման բան չկա և չի էլ կարող լինել, այդ հոդվածը տեղադրողը պարզապես ցանկացել է ինձ խայտառակել»:
Մեզ հետ զրույցում Ալինան հորդորեց տվյալ թեմայի շուրջ զրուցել «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն Գալիկ Գալիկյանի հետ, ով դերասանուհի փաստաբանն է:
«Մեր շատ լրատվական կայքեր պարզապես լայքեր հավաքելու համար տեղադրում են այնպիսի տեղեկություններ որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այդ թեմայի կապակցությամբ ես խոսել եմ Ալինայի հետ, ով ինձ տեղեկացրել է, որ նմա նբան չկա և լուսանկարների երիտասարդը պարզապես իր մտերիմներից մեկն է: Ալինան, լինելով հայտնի մարդ, այսօր շատ լուսանկարներ է հրապարակում տարբեր մարդկանց հետ, որոնցից մեկն էլ հենց այդ տղան է: Այդ տեղեկատվությունը բացառապես սուտ է և զրպարտություն ոչ միայն Ալինայի նկատմամբ, այլ նաև տվյալ երիտասարդի»,-Asekose.am-ին հայտնեց Գարիկ Գալիկյանը:
