Ծառահատում՝ Դիլիջանի անտառում
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Երիտասարդական թաղամասի անասնաշուկայում նկատել են «ՈւԱԶ-3303» մակնիշի բեռնատար ավտոմեքենա` բեռնված վառելափայտով, որի վարորդը՝ 1964 թ. ծնված Բաբկեն Հ.-ն, հայտնել է, որ վառելափայտը պատկանում է իրեն, և այն մոտ 25 օր առաջ հատել է Դիլիջանի անտառից:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, Բաբկեն Հ.-ն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել, սակայն հայտնել է, որ հայտնաբերված վառելափայտի վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր:
Նա ավտոմեքենայի հետ միասին բերման է ենթարկվել բաժին:
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է մոտ 3 խմ վառելափայտ:
Բնությանը հասցված վնասի չափը պարզվում է:
