«Ծառուկյան» դաշինքը դատապարտում է Երևանի կենտրոնում մահվան ելքով կրակոցների միջադեպը
«Ծառուկյան» դաշինքի համար մտահոգիչ և դատապարտելի է նախօրեին Երևանի կենտրոնում տեղի ունեցած մահվան ելքով կրակոցների միջադեպը:
Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, հայտնում է «Արմենպրեսը»:
«Իրավապահ մարմինները պետք է կարողանան համապատասխան միջոցառումներ իրականացնել, որպեսզի ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիներն իրենց պաշտպանված զգան»,- նշել է Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները Երևանի կենտրոնում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած դեպքի հետ կապված պետք է մաքսիմալ բաց և հրապարակային վարույթ իրականացնեն և մանրամասն ներկայացնեն զարգացումները:
