Ծառուկյանի ընկերությունը տուգանվել է
Shabat.am-ը գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ընկերության ենթակայության տակ գտնվող «Մուլտի ագրո» գիտաարտադրական ՍՊԸ-ն տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Նշենք, որ այս ընկերությունը ղեկավարում է անձամբ ԲՀԿ առաջնորդի մայրը` Ռոզա Ծառուկյանը: Դեռևս այս տարվա հունիսի 10-ին «Մուլտի ագրո» ընկերության անունով Հայաստան են ներկրվել 86 կիլոգրամ քաշով մեղվաբուծության համար նախատեսված դեղեր: Սակայն ներկրված ապրանքի վերաբերյալ մաքսային հայտարարագրերը սահմանված ժամանակում չեն ներկայացվել:
