Ծառուկյանին պատկանող ընկերությունը չի կատարում դատարանի վճիռը և չի վերացնում շինարարական խախտումը
1in.am-ը գրում է .
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը, այնուամենայնիվ, Աբովյան փողոցում գտնվող մի սեփականատիրոջ հետ խնդիրներ ունի: Խոսքը վերաբերում է Աբովյան 5,5 շենքին, որի կառուցապատումը սկսվել է դեռևս ութ տարի առաջ, կառուցվել է ընդամենը մեկ-երկու հարկ ու այդպես էլ անավարտ թողնվել՝ աղճատելով շրջակա միջավայրի տեսքը:
Նշենք, որ այդ հասցեում Գ. Ծառուկյանը «Կեմպինսկի» հայտնի բրենդի հետ միասին ցանկացել է մեծ հյուրանոց կառուցել: Այդ կիսակառույցը գտնվում է Աբովյան փողոցի՝ «Մոսկվա» կինոթատրոնին և Շառլ Ազնավուրի անվան հրապարակին անմիջապես հարող հատվածում: Այն փողոցից այժմ առանձնացված է կիսակառույցը ծածկող պաստառներով:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում:
