Ծառուկյանը քաղաքականությամբ չի զբաղվում. Կարապետ Գուլոյան
Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ չի զբաղվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումից առաջ լրագրողներին ասաց Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե Ծառուկյանը պատգամավոր է, Գուլոյանը հակադարձեց. «Պարոն Ծառուկյանի սահմանադրական իրավունքն է զբաղվել նրանով, ինչով ուզում է»։
Հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, թե Կոտայքը Ծառուկյանի մարզն է, մարզպետը չհամաձայնվեց և հորդորեց նման հայտարարություններ չանել։
Կարո Գուլոյանը հստակ չկարողացավ պատասխանել, թե իր կոնկրետ որ առավելությունների համար է նշանակվել մարզպետ:
«Երևի լավ եմ աշխատել դրա համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
