Ցավոք չդիմացավ մեծ ՄԱՐԴՈՒ սիրտը, չհաղթահարեց դարի հիվանդությունը, հավերժացավ…
Երեվանից Լոռու մարզ ձգվող 140-րդ կմ վրա ցուցանակն ազդարարում է,,Բարի գալուստ Ստեփանավան,,
Ճամփեզրից երկկողմանի բարձրացող տույաները,որ առանձնահատուկ շուք են տալիս քաղաքին,ժամանակ կար. Լուսահոգի համայնքապետի նվերն էին քաղաքին, այսօր արդեն հիշատակն են…
Ու ինչպես խնամքով, սիրով էր վերաբերվում հարազատ քաղաքի ամեն թփին, ծառին,շունչ ու հոգի էր դնում քաղաքի ամեն անկյանը,հազարապատիկ ավելին նվիրված էր բնակիչներին, ապրում էր նրանց հոգսերով , ուրախություններն էր կիսում…
Քաղաքական այս ողջ թոհուբոհի մեջ հավատարիմ մնաց իր սկզբունքներին,մնաց իր բարձրության վրա…
Շատերն էին դավեր հյուսում, ձգտում աթոռի,իսկ ՆԱ ,ով ,,կառչած,, չէր,լուռ իր գործն էր շարունակում, այն է. Աշխատել Ստեփանավանի ու ստեփանավանցիների համար…
Այսօր շատ բան է փոխվել, այսօր նրանցից ոմանք,ովքեր իրենց կարճ խելքով փորձում էին վարկաբեկել ու վնասել ՆՐԱՆ,անփառունակ կերպով լքեցին իրենց պաշտոնները…եվ դեռ լքելու են
Ցավոք չդիմացավ մեծ ՄԱՐԴՈՒ սիրտը, չհաղթահարեց դարի հիվանդությունը, հավերժացավ…
ՈՒ դեռ երկար, շատ երկար տարիներ բնակիչները կհիշեն իրենց սիրելի ՄԻՇՈՅԻՆ, համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանին,իսկ նրա հոգին հավատում եմ լույսի մեջ մնալով կհսկի իր սիրելի քաղաքն ու բնակիչներին…
Ինչես կասեր լոռեցի Վարոս Հովակիմյանը, ում հուշաքարն այսօր լուսահոգի համայնքապետի շնորհիվ տեղադրված է Ստեփանավանի մի գողտրիկ անկյունում.
Ես կհսկեմ զօր ու գիշեր՝
Որպես պահակ արթուն,
Հավատացե՛ք ու վստահե՛ք
Դուք ձեր զինվոր որդուն:
ԼԻԼԻԹ ՄԽԻԹԱՐՅԱՆ
