Ծաղկաձորում 24 ժամ աշխատող դեղատուն չկա. Կարեն Կարապետյանը ՝ Լևոն Ալթունյանին
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականները տվեց գործադիրի անդամներին: Կարապետյանի առաջին հանձնարարականն ուղղված էր ՀՀ Առողջապահության նախարարի ԺՊ Լեւոն Ալթունյանին: Կ. Կարապետյանը բարձրացրեց համայնքներում շուրջօրյա դեղատների բացակայության հարցը:
Կարապետյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ անգամ խոշոր բնակավայրերում շուրջօրյա դեղատների պակաս է նկատվում: Սա խնդիր է և ՀՀ քաղաքացիների, և զբոսաշրջիկների համար: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը մեկ ամսում կուսումնասիրի ու կպարզի՝ կան արդյո՞ ք 24ժամ աշխատող դեղատներ թե ոչ: «Իրականում բոլոր բնակավայրերում պետք է ուշադրություն դարձնել: Սակայն, խնդիրը Ծաղկաձորում է առաջացել: Այստեղ որևէ տեղ չկա, որ մարդիկ դիմեն, եթե ինչ որ բան պատահի»,- ասաց Կարեն Կարապետյանը :
