Ծեծել է կնոջն ու դստերը
Ընտանեկան վիճաբանության արդյունքում 41-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել և՛ կնոջը, և՛ 17-ամյա դստերը:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ընտանիքում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում հայրը բռունցքով հարվածել է կնոջ ծնոտին, ապա նաև` ոտքերով հարվածել դստեր որովայնին և ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
