Ծեծել է նախկին կնոջը՝ նոր կնոջ հետ միասին
մուսնալուծությունը ոչ միշտ է դառնում ընտանեկան բռնություններին վերջ դնելու միջոց: «Փաստինֆո»-ն բազմիցս անդրադարձել է դեպքերի, երբ բռնության զոհ են դարձել նախկին կինը, հարսը, սկեսուրը և այլն:
Հերթական դեպքն է գրանցվել երեկ, Արարատի մարզում: Տանը վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը նոր կնոջ հետ միասին ծեծել է նախկին կնոջը՝ 38-ամյա Արփինեին՝ ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով նրան:
Ի դեպ, միջադեպի մասին իրավապահներին հայտնել է ծեծվածի քույրը:
Տուժածի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
