Ծեծել են դասախոսին
Երեկ` ուշ երեկոյան, Երևանի Մամիկոնյանց փողոցի բազմաբնակարան շենքում բնակվող մանկավարժական համալսարանի 47-ամյա կին դասախոսը շենքի 11-րդ հարկի միջանցքում ծեծի է ենթարկվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դասախասին մետաղյա խողովակով ծեծել է նույն շենքի բնակչուհին, վերջինս եղբայրն էլ «գործի է դրել» ձեռքերը, որի հետևանքով դասախոսին պատճառվել են վնասվածքներ:
Հայտնի է նաև, որ դասախոսը տուժել է նաև նյութապես, տղամարդը և նրա մայրը վնասել են դասախոսի տան մուտքի դուռը:
Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
