Ծեծել են նաև «Մուսալեռ» ռեստորանի տնօրենին
Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանում հունվարի 6-ի կեսգիշերին հնչած կրակոցների և սպանության գործով մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Armtimes.com–ի տեղեկություններով, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի տնօրենը՝ Սմբատ Խլղաթյանը, այդ օրը հրազենային վիրավորում ստացած Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանի եղբայրն է: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի օրը որպես մեղադրյալ ներգրավված 31-ամյա Արթուր Բաբայանը իր ընկերների՝ Արմեն Պառավյանի, Խորեն Խաչիկյանի և ևս երկու հոգու հետ գալով «Մուսալեռ» ռեստորան՝ պահանջել է, որ իրենց համար սեղան գցեն տնօրենի սենյակում: Նրանց պահանջը մասամբ կատարվել է՝ հատկացվել է առաձին սենյակ, դրանից հետո, սակայն, նրանք սկսել են բարձրաձայն խոսել, հայհոյել. Սմբատ Խլղաթյանը մոտեցել և զգուշացրել է, որ չխանգարեն մյուսներին, զգուշացումը ի գիտություն չի ընդունվել, վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ ծեծել են Խլղաթյանին: Վերջինս էլ զանգահարել է եղբորը՝ գյուղապետին, և կանչել ռեստորան:
Գյուղապետի հետ ռեստորան է եկել նաև նրանց բարեկամը՝ 22-ամյա Արամ Կարապետյանը: Վիճաբանությանը հաջորդել են կրակոցները, որը դիպել է 22-ամյա Արամ Կարապետյանին և գյուղապետին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
