Ծեծի արդյունքում գլխուղեղի ցնցում է ստացել
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 06:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Գոռ Վ.-ն և հայտնել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում իրեն ծեծի են ենթարկել:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02:30-ին, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մոտ, ավտոմեքենան Գոռ Վ.-ի ուղղությամբ վարելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1990թ. ծնված Գևորգ Ք.-ն է, ով ժամը 14:00-ին բերման է ենթարկվել և հայտնել, որ վիճաբանության ժամանակ եղել է միայնակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
