Ծեծի էր ենթարկվել հարևանի կողմից
Ոստիկանության Սպիտակի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հարևանը` 1976 թ. ծնված Էդվարդ Պ.-ն, ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
