Ծեծկռտուք՝ Երևանի բժշկական համալսարանի հնդիկ ուսանողների միջև
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «ձախ թմբկաթաղանթի թափածակում», «քթի միջնապատի դեֆորմացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, Դելլի քաղաքի Ռոհինի փողոցի բնակիչ, 22-ամյա Սուշանտ Թոմարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սովորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսում և ժամանակավորապես բնակվում է Երևան քաղաքի Արաբկիր 51 փողոցի 9-րդ շենքում:
Շարունակույունը՝ shamshyan.com-ում:
