Ծեծկռտուք Չարենցի փողոցում. մահակներով հարվածներ են հասցրել մեքենային
Երեւանում Չարենցի փողոցում մարտի 1-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ կեսգիշերն անց Չարենցի 33 հասցեում մի խումբ տղամարդիկ վիճել են մի տղամարդու հետ, որը վերածվել է ծեծկռտուքի:
Խումբը ծեծի է ենթարկել հակառակ կողմին, որից հետո մահակներով հարվածներ են հասցրել նրան պատկանող «Օպել» մակնիշի մեքենային: Տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել: Այս միջադեպով զբաղվում են իրավապահները:
