Ծեծկռտուք կարաոկե ակումբի մոտ. ոստիկաններին նույնպես քաշքշել են
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 13-ի կեսգիշերին «Անգել» Կարաոկե ակումբի մոտից ոստիկանություն են բերման ենթարկվել մի խումբ տղաներ:
shabat.am-ը պարզել, որ նրանց բերման ենթարկելու պատճառը եղել է ակումբի բակում թեժ ծեծկռտուքը: Երիտասարդները վիճաբանության են բռնվել, ապա փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Ծեծկռտուքին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները, որոնք եւս ընկել են քաշքշուքի մեջ: Երիտասարդները նրանց հրահանգներին չեն ենթարկվել , որի պատճառով բերման են ենթարկվել Կենտրոնի բաժին:
