Ծեծկռտուք կեսգիշերին՝ ոսկու շուկայի մոտ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել անհայտ քաղաքացիներ և հայտնել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցում` ոսկու շուկայի առջև, ծեծկռտուք է: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնցից երկուսի գլխի և ճակատային հատվածում առկա էին արյան հետքեր:
Պարզվել է, որ բերման ենթարկվածներն են 1991թ. ծնված Արթուր Ե.-ն, 1986թ. ծնված Վարդգես Ե.-ն և 1991թ. ծնված Գևորգ Հ.-ն:
Վերջիններս հրաժարվել են հաղորդում և բացատրություն տալուց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
