Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում(տեսանյութ)
BBC-ի հաղորդմամբ՝ վրացի պատգամավորներն ԱԺ-ի լիագումար նիստին իրար են ծեծել:
Հաղորդվում է, որ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները նույնիսկ ԱԺ նիստերի դահլիճի բարձրախոսներն են պոկել ու սկսել են իրար հարվածել դրանցով:
Վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ քննարկում է ծավալվել միջազգային հաստատություններում վրացական պատվիրակության կազմի վերաբերյալ: Սկզբում «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավորը հայհոյել է ընդդիմությունը ներկայացնող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորներին, որից հետո լուրջ վիճաբանություն է ծագել խորհրդարանում: Անգամ ոստիկաններն են միջամտել:
