Ծեծլ էին՝ հեռախոս գողանալու պատճառով
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել՝ Սիսավան գյուղում 1969թ. ծնված Կամո Մ.-ի և 1966թ. ծնված Վրեժ Փ.-ի կողմից 1974 թ. ծնված Արայիկ Ղ.-ին ծեծի ենթարկելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ օրը Արայիկ Ղ.-ն վագոն-տնակից գողացել էր Կամո Մ.-ի բջջային հեռախոսը:
Արայիկ Ղ.-ն հրավիրվել է բաժին և ներկայացրել բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
