Ծեծողները եղել են հայր ու որդի
Հունվարի 21-ին՝ ժամը 00:20-ին, 1980 թ. ծնված Ալբերտ Խ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղու թիվ 9 հասցեում գտնվող շինության բակում, վիճաբանության ժամանակ, Այնթապ գյուղի բնակիչներ Վարդան Հ.-ն /մնացած տվյալները պարզվում են/ և նրա որդի Էրիկը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վարդան Հ.-ն 1966թ. ծնված Վարդան Հ.-ն է, իսկ Էրիկը՝ 1994 թ. ծնված Էրիկ Հ.-ն:
