1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ծեծը վատ է, բայց բոլորս պիտի հասկանանք, որ քֆուր տալն ավելի վատ բան է. Մանվել Գրիգորյան

Ամանորի նախաշեմին SHAMSHYAN.com-ը զրուցեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ՝ հընթացս ամփոփելով նաև ավարտվող տարվա արդյունքները: Նա, անդրադառնալով ընդդիմադիրների և ազատամարտիկների դեմ բռնությունների դեպքերին, նկատեց, որ բռնությունը վատ բան է: Միաժամանակ ավելացրեց, որ՝ ճիշտ է, ծեծը վատ է, բայց բոլորս էլ պիտի հասկանանք, որ քֆուր տալն ավելի վատ բան է: Ավելին. Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Մանվել Գրիգորյանը իր բոլոր հարազատներին, ընկերներին, մտերիմներին, սանիկներին, ինչպես նաև բոլորին, ովքեր չեն անցել 50 տարեկանի շեմը, կոչ է անում 2015 թվականին զավակ պարգևլ հայ ազգին: Զորավարի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ն էր 2014-ը Երկրապահի համար: Ի՞նչ ձեռքբերումներ եղան:
-Երկրապահն ընդլայնել է իր գործունեության ոլորտները: Այդ առումով նորանոր նվաճումներ եղան՝ կատարված աշխատանքի տեսքով: Փաստաթղթային տեսքի բերեցինք գործակցությունը պետական գերատեսչությունների հետ: Համագործակցության հուշագրեր ստորագրեցինք պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ: Առավել սերտացրինք համագործակցությունը Մայր եկեղեցու հետ: Պատանի երկրապահների հայրենասիրական դաստիարակության ծրագիրը պետականորեն ընդգրկվեց Հանրապետության բոլոր դպրոցներում: Դրան զուգահեռ մենք Երկրապահում առավել խորացրինք պատանիների հետ տարվող աշխատանքը: Անցկացնում ենք սերժանտահրամանատարական դասընթացներ, որոնց նպատակը պետությանը, ընտանիքին լիարժեք ծառայող, գիտակից մարդիկ պատրաստելն է: Մեր պատանի և երիտասարդ ստորաբաժանումներով անցած տղաներն ու աղջիկները գիտակից հայրենասերներ են, նաև՝ մասնագետներ, որ տիրապետում են զենքին, արվեստներին, սպորտին, գիտության տարբեր բնագավառներում ունեն խորը իմացություն: Ավարտվող տարում նաև մեր «Երիտասարդ երկրապահ» կառույցի 5-րդ համագումարն անցկացվեց: Կարող ենք փաստել այսպես, որ եռասերունդ երկրապահական ընտանիքը կայացած է, այս ընտանիքի ամեն մի օղակը գիտակցում է իր դերն ու պատասխանատվությունը: Ամենակարևորը վստահությունն է: Երկրապահները՝ պատերազմի մասնակից, երիտասարդ, թե պատանի, գիտակցում են, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, որ հայ ազգը ինքն իր բախտը կարող է տնօրինել: Երկրապահները ըմբռնում են, որ միասնականությամբ հայությունը կարող է դիմակայել ցանկացած փորձության: Փա՛ռք Աստծո, Սերժ Սարգսյանի նման նախագահ ունենք, որ մեզանից մեկն է, որ անձամբ է հերոսաբար անցել Արցախյան պատերազմը՝ հարձակման, պաշտպանության օպերացիաներ մշակել, հաստատել: Մեր հանրապետության նախագահի շուրջը համախմբվելով՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը ի զորու է ցանկացած խնդիր լուծել:
-Նշեցիք ԵԿՄ-ի հաջողությունները, իսկ Հայաստան պետությո՞ւնն ինչ հաջողություններ և անհաջողություններ ունեցավ:
-Նախ, մենք մեզ պետությունից չենք տարանջատում: Երկրապահը կանգնած է եղել Հայաստան պետության, հայկական Արցախ պետության կայացման ակունքներում: Հայոց բանակի ծնողն էլ երկրապահն է: Եվ այսօր մենք հպարտ ենք, որ ունենք ուժեղ պետություն, հզոր բանակ, որ ունակ է խափանել թշնամու ցանկացած սադրանք: Ցավոք, միլիարդավոր դոլարների զենք ձեռք բերած ու հաբռգած թուրքի դիվերսիոն ներթափանցման փորձերը կանխելիս նահատակվեցին հայրենասեր քաջեր, զոհեր ունեցանք նաև խաղաղ զորավարժություններ իրականացնելիս: Փա՛ռք ու պատիվ մեր քաջերին, նրանք անմահացան՝ միանալով Արցախյան պատերազմի զոհերին: Հայկական զինուժը, սակայն, ապացուցեց, որ մարտունակ է, որ ընդունակ է իր առջև խնդիրներ դնել և լուծել, միջազգային մակարդակի ժամանակակից օպերացիաներ իրականացնել:
-Պարոն գեներալ, չենք կարող չարձանագրել, որ վերջին շրջանում բռնության դեպքեր արձանագրվեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և ազատամարտիկների նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:
– Ես դեմ եմ բռնությանը, դատապարտում եմ բռնությունը: Ամեն տեսակի բռնությանն եմ դեմ: Բայց մի քանի հարց կա այստեղ: Նախ, պետք է պարզել, թե ովքեր էին բռնություն կիրառողները: Եվ երկրորդ, ծեծը վատ է, բայց բոլորս հասկանանք, որ քֆուր տալն էլ վատ է, որ չի կարելի կանգնել ու մասսայական հայհոյանքներ տալ, անպատիվ խոսքեր ասել, այն էլ՝ հանրապետության նախագահի հասցեին: Երևի էդ քֆուր տվողներն էլ պետք է օրենքի առաջ պատասխան տան: Իսկ ինչ վերաբերում է ձեր ձևակերպմանը՝ ազատամարտիկ, ապա մի անգամ էլ ասեմ վատ հասկացողների համար՝ ազատամարտիկն ազատամարտիկ է, երբ կանգնած է թշնամու դեմ, երբ կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում: Ազատամարտիկներն այսօր կանգնած են սահմանին, մեր բանակի զինվորներն են ազատամարտիկ: Իսկ ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, թող ասեն՝ քաղաքական գործիչ ենք և պատերազմի մասնակիցների անունն էլ չփորձեն օգտագործել: Քաղաքականությամբ զբաղվելն էլ նորմալ է: Քաղաքական գործիչներ էլ հարկավոր են: Մենակ թե թշնամություն չանեն, թշնամություն չքարոզեն: Ա՛յ, այդ ներսում թշնամիներ ման գալը շատ տգեղ երևույթ է: Դա աններելի է յուրաքանչյուրի համար: Ներսում իրար թշնամություն անելը մեր հայրենիքի, մեր երկրի կործանումն է: Պետք է հասկանանք, որ իրար թշնամություն անելով, ազգի ներսում պառակտում քարոզելով՝ մեր ազգի թշնամիների ջրաղացին ենք ջուր լցնում: Դա մեր թշնամիների ուզածն է, դա ճակատագրական սխալ է մեզ համար: Իսկ ազատամարտիկների մասին հոգ տանող կառույցը հենց Երկրապահ կամավորականների միությունն է: Մենք հետևողականորեն տեր ենք կանգնում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ և ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական, իրավական, բարոյական իրավունքներին: Օր ու գիշեր մտածում ենք այս խավին պիտանի լինելու մասին: Ու պատահական չէ, որ եռասերունդ երկրապահական ընտանիքի անդամ են Արցախյան պատերազմի գրեթե բոլոր մասնակիցները՝ չնչին բացառություններով: Կան երևի մի հարյուր հոգի պատերազմի մասնակիցներից, որ ինչ-ինչ պատճառներով Երկրապահին այսօր չեն անդամակցում: Բայց պատերազմի մասնակիցներն էլի մեր հարազատներն են, Երկրապահը ցանկացած պահի պատրաստ է նրանց սատարել, աջակցել: Պատահական չէ, որ զոհվածների, անհայտ կորածների ընտանիքների անդամները ԵԿՄ անդամ են և ակտիվորեն ներգրավված են մեր բոլոր ծրագրերում: Ընդհանրապես, Երկրապահը հայ մարդու կառույց է և շարունակ մտածում է հայ մարդուն օգտակար լինելու մասին: Դա շատ լավ է հասկանում մեր ժողովուրդը: Հենց այդ պատճառով էլ ինչպես ԵԿՄ վարչությունը, այնպես էլ մարզային խորհուրդները, բոլոր 72 տարածքային բաժանմունքներն ամեն օր բազում դիմումներ, խնդրանքներ են ստանում ամենատարբեր խավերի ներկայացուցիչներից՝ հայ մարդկանցից: Եվ ձգտում ենք օգտակար լինել մեր հնարավորության սահմաններում ծառայել ազգին, հայրենիքին:
-Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ինչպե՞ս եք պատրաստվում:
-Հայ ազգի պատիվն ու պատասխանատվությունն է համազգային միասնականությունն ի ցույց աշխարհի դրսևորելը: Արդարությունը երբևէ հաղթանակելու է: Հետևողականորեն հասնելու ենք այն օրվան, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչեն և դատապարտեն բոլոր պետությունները, որ Թուրքիան էլ ներողամտություն հայցի: Եվ իմ հորդորն է բոլոր հայ ընտանիքներին, այն ամուսիններին, ովքեր դեռ չեն անցել 50 տարեկանի շեմը, ուղղակի պարտավոր են զավակ ունենալ Ցեղասպանության 100-ամյակի տարում: Սա պետք է հզոր մի համազգային ակցիա լինի: Պետք է հասկացնենք, որ հայը միշտ կա, միշտ ապրելու է, շատանալու և հզորանալու է: Ես իմ բոլոր հարազատներին, ընկերներին, մտերիմներին, սանիկներին արդեն խնդրել եմ, որ պարտադիր 2015 թվականին զավակ պարգևեն հայ ազգին: Եկեք մի անգամ էլ ասենք՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Իրար շնորհավորելով՝ միմյանց վստահեցնենք, որ 2015-ը հայոց հաղթանակների, հաջողությունների տարի է լինելու: Եվ այդպես էլ կլինի, եթե ազգովի համախումբ լինենք, եթե բոլորս ի սրտե լծվենք համազգային իղձերի իրականացմանը:
Մանրամասն`shamshyan.com-ում:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan