Ծերունու տանից գումար էր գողացել
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է 84-ամյա Խաչիկ Ն.-ն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկաքցմամբ՝ պարզվել է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում Խաչիկ Ն.-ի տան ննջասենյակից գողացել են 400.000 դրամ և 300 դոլար:
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 22:30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության վետերանների հետ համատեղ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Ալեքսան Չ.-ն:
Ալեքսան Չ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
