«Ծգլը» ծեծի է ենթարկել հորը` երեխայի աչքի առաջ
6-րդ դասարանի աշակերտը զանգահարելէ ոստիկանություն ու հայտնել, որ 3 հոգի ներխուժել են իրենց բնակարան և ծեծի ենթարկել հորը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ծեծի ենթարկվածին գտել են ալկոհոլի ազդեցության տակ: Նա այն աստիճան է հարբած եղել, որ ի վիճակի չի եղել որևէ պարզաբանում տալու: Բայց ոստիկաններին հաջողվել է պարզել, որ ծեծողներից մեկը եղել է ոմն «Ծգլ» մականունով մեկը:
Ծեծվողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ իրավապահները փորձում են պարզել «Ծգլ»-ի ինքնությունն ու հայտնաբերել նրան:
