Ճանապարհային ոստիկանությունը նորամուծություն է կատարում` ելնելով հետիոտների անվտանգությունից
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը այսօր` նոյեմբերի 26-ին, Ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներով պայմանավորված` մայրաքաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակներ: Նման լուսարձակներ կան եվրոպական շատ երկրներում, ինչի շնորհիվ մութն ընկնելուն պես վարորդները մեքենաները վարելիս, երբ հասնում են հետիոտնային անցմանը, նկատում են լուսարձակներից արձակվող լույսը և ցուցաբերում են զգոնություն, իմանալով որ այդ պահին հնարավոր է հետիոտն անցնի: Ճանապարհային ոստիկանությունը վստահ է, որ դա շատ դեպքերում կօգնի վարորդին և հետիոտնին և դրական ցուցանիշներ ունենալու դեպքում 2016 թվականին շարունակվելու է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակների տեղադրումը` չկարգավորվող հետիոտնային անցումների վրա: Տեղադրման աշխատանքները իրականացնում է «Ալիկանտե» ՍՊԸ-ն, որը նման աշխատանքներ կատարելու երկար տարիների փորձ ունի:
