Ճանապարհային ոստիկանությունը ո՞ւմ և ինչի՞ համար է գրանցելու «սև ցուցակում». Shamshyan.com
Հուլիսի 22-ին Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում (Shamshyan.com):
Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և նրանք տուգանվել են 100 հազարից, 200 հազար դրամի չափով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիմնականում տուգանային հրապարակ են բերվել Mercedes G (յաշիկ), BMW-ներ, Mercedes ML, Nissan-ներ, Lexus-ներ, ոսկե երիտասարդների սիրած Նիվաներ և այլ մակնիշի ավտոմեքենաներ: ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև այնպիսի ավտոմեքենաներ, որոնց վարորդները իրենց երկաթյա նժույգների վրա տեղադրել են գերձայնային ազդանշաններ (դռիկներ): ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը հանրապետությունում և բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվելու են վարչական ակտեր, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մեքենաները տեղափոխվելու են համապատասխան վայր:
Հոդվածն ամբողջությամբ կարդացե՛ք այստեղ…
