Ճանապարհելու են հայ խաղաղապահներին
Այսօր երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» տերմինալում կայանալու է ՄԱԿ-ի ՅՈւՆԻԼԻՖ առաքելությանը մասնակցելու նպատակով Լիբանան մեկնող հայկական խաղաղապահ ստորաբաժանման ճանապարհման արարողությունը:
Արարողությանը նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի մասնակցությունը:
