Չափից ավելի երկար դեգրադացիոն այս շրջանը պատերազմում հաղթանակ տարած պետության համար չէր
Եթե անկեղծ` 2015 թվականն ինձ համար նահանջի տարի էր, քանի որ որևէ դրական դինամիկա կամ որևէ չնչին տեղաշարժ, մեծ ցանկության դեպքում էլ, չեմ կարողանում մտաբերել: Տարին եզրափակում ենք ինչպես նախորդ տարիները՝ խնդիրներին ավելացնելով նոր խնդիրներ, հարցերին՝ նոր հարցեր: ֆենոմենալ ազգ ենք, որ կարողանում ենք այսքան ու այս պայմաններում համակերպված ապրել, շարքայիները՝ չհավատալով, ղեկավարները՝ իլյուզիայով: Իրականությունն աղավաղված է ամենուր, կեղծիքն ու ճշմարտությունը, թացն ու չորը այնքան են իրար խառնվել, որ այլևս հնարավոր չէ տարանջատել: Չափից ավելի երկար դեգրադացիոն այս շրջանը պատերազմում հաղթանակ տարած պետության համար չէր: Ընդհանրապե ՛ս: Սա հոգեվարքի նման մի բան է ու ինձ թվում է, որ մենք հայտնվել ենք ոչ միայն տնտեսական ու քաղաքական, այլ նաև բարոյական կոլապսի մեջ: Թե որն է ելքը, իրոք չգիտեմ, քանի որ վերևներում մնացած միակ գործիքակազմը իլյուզիան է, իսկ ներքևներում վաղուց սպառվել է հավատի ողջ ռեսուրսը:
Շատ կցանկանայի, որ գալիք՝ նահանջի տարում այս տեմպերով նահանջներ չարձանագրեինք, թեև խիստ լավատեսության դեպքում անգամ չեմ կարող չհավատալ սպասումներիս : Տա Աստված՝ ես սխալված լինեմ:
