Ճապոնացի պատանդի մայրը որդուն փրկելու խնդրանքով դիմել է վարչապետին
Փաստինֆոն գրում է. «Իսլամական պետություն» խմբավորման կողմից պատանդ վերցված ճապոնացի Կենձի Գոտոյի մայրը դիմել է Ճապոնիայի վարչապետին, որպեսզի վերջինս օգնի փրկել իր որդուն:
Ջունկո Իսիդոն հայտնել է, որ աղաչել է Սինձո Աբեին համագործակցել Հորդանանի կառավարության հետ՝ իր որդու ազատ արձակումն ապահովելու համար:
«Իսլամական պետություն» խմբավորումը պատանդ է վերցրել նաև հորդանանցի օդաչու, լեյտենանտ Մուաթ ալ Կասեսբեին, և նրանց փրկելու անհրաժեշտությունն ավելի է մեծացել՝ համացանցում պատանդին պատկերող տեսագրության հայտնվելուց հետո:
Տեսագրությունում երևում է Գոտոն, որի ձեռքում ալ Կասեսբեիի լուսանկարն է, և նա խնդրում է փրկել իր կյանքը: Տեսագրությունում զգուշացվում է նաև, որ պատանդները կսպանվեն 24 ժամվա ընթացքում:
