Ճապոնիայում երկրաշարժից հետո հետցնցումները շարունակվում են
Շաբաթ գիշերը Ճախոնիայում տեղի ունեցած 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով վնասվածք է ստացել առնվազն 41 մարդ, ինչպես նաև ավիրվել է ավելի քան 50 տուն:
Լեռնային տարածքը, որտեղ անց էր կացվել 1998 թվականի ձմեռային օլիմպիադան, երկրաշարժի պատճառով ավելի շատ վնասներ է կրել, քան ենթադրվում էր:
Առնվազն 20 մարդ դուրս է բերվել փլատակների տակից, որոնց թվում եղել է նաև 2 տարեկան մի երեխա:
Երկրաշարժի հետցնցումները այսօր ևս շարունակվում են:
