Ճապոնիայում պայթել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պահեստը
Ճապոնիայի Կանագավա նահանգում այրվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստը: Այս մասին հայտնել են նահանգի հրշեջ ծառայությունից:
Նշվում է, որ տուժածներ չկան: Տեղի բնակիչների խոսքերով` հրդեհն ուղեկցվել է մի քանի պայթյունով: Տեղում աշխատում են հրշեջ ծառայությունները, քննություն է տարվում` հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար:
