Ճապոնուհին կասկածվում է իր ամուսինների սպանության մեջ
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 67-ամյա մի կնոջ՝ իր ամուսիններին թունավորելու կասկածանքով: Կինը հերքել է իր ներգրավվածությունը ամուսինների մահվան մեջ:
Ինչպես հաղորդում են Ճապոնիայի լրատվամիջոցները, կինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա 75-ամյա ամուսնու մարմնում ցիանաթթու է հայտնաբերվել:
Նրանք ամուսնացել էին ամուսնու մահից մեկ ամիս առաջ՝ 2013 թվականի դեկտեմբերին:
Ինչպես հաղորդվում է, Կակեհին ամուսնացած է եղել 4 անգամ, և նրա բոլոր ամուսինները մահացել են նրա հետ ամուսնանալուց կամ հարաբերություններ սկսելուց հետո մի քանի տարվա ընթացքում:
Ցիանաթթու հայտնաբերվել է նաև նրա՝ 71-ամյա նախկին ամունու մարմնում, ով 2012 թվականին ընկել էր հեծանիվ վարելու ժամանակ և մահացել: Սկզբնական շրջանում նրա մահվան պատճառը համարվում էր սրտի հիվանդությունը:
Ինչպես հաղորդվում է, կինը, ամենայն հավանականությամբ, ամուսիններին սպանել է՝ նրանց փողերին տիրանալու համար:
