Չարենցավանցի տատիկը դաժան ծեծի հետեւանքով մահացել է
Փաստինֆոն գրում է.
31-ամյա չարենցավանցին դաժանորեն ծեծի է ենթարկել տատիկին, որի հետևանքով վերջինս մահացել է:
Տատիկին ծեծած Հարությունին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ է տատիկի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:
Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տարեց կինն ստացել է բազմաթիվ վնասվածքներ՝ գլխի, կրծքավանդակի շրջանում։
Փորձագետները կնոջ մոտ մասնավորապես արձանագրել են հետեւյալ վնասվածքները՝ աջ այտային շրջանի սալջարդ վերքեր, աջ քունքային, աջ այտային, աջ ակնակապիճի վերին և ստորին կոպերի, աջ ակնագնդի սպիտակուցաթաղանթի, նախաբազուկների արյունազեղումներ, աջ ուսագոտու շրջանի, աջ սրունքի քերծվածքներ, գլխի փափուկ հյուսվածքների ներսային մակերեսի, ուղեղի փափուկ թաղանթների, ուղեղանյութի արյունազեղումներ, հեղուկ արյուն՝ ուղեղի փորոքներում, աջ պլևրալ խոռոչում, աջ առպատային թոքամզի, աջ թոքի պատռվածքներ, կրծքավանդակի ձախ կեսում՝ առաջային անութային գծով՝ 7, 8, 9-րդ, թիակային գծով 7, 8, 9, 10-րդ, աջ կեսում՝ առաջային անութային գծով 3, 4, 5, 6, 7-րդ, թիակային գծով՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11-րդ կողոսկրերի, ձախ նախաբազկի ոսկրերի փակ կոտրվածքներ։
Հարությունին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
