Չարենցավանում ավազակային հարձակումը բեմադրել էր տանտիրոջ աղջիկը. Մանրամասներ
Չարենցավանում իրականում ավազակային հարձակում չի եղել, այդ ամենը բեմադրվել էր տան աղջկա կողմից: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Տ. Հովհաննիսյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ 2011-2015թթ ընկերների հետ տան գումարը ծախսել է, տանն այլեւս գումար չի մնացել եւ որպեսզի ծնողները չիմանան այդ մասին, 2015թ հունիսի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերը, այս ու այն կողմ նետել եւ զանգել ազգականին՝ խնդրելով գալ օգնության:
Ավելի վաղ հայտնել էինք, ոև Չարենցավանում ավազակային հարձակման դեպք է գրանցվել: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ նման ահազանգ եղել է, հարուցվել է քրեական գործ եւ քննության տվյալներով՝ արդեն իսկ պարզվել են մի շարք հանգամանքներ:
մանրամասները` news.am-ում:
