Չարլի Շինը կոկաինի ազդեցության տակ դանակով հարձակվել է ատամնաբույժի վրա
Դերասան Չարլի Շինի նկատմամբ անցկացվում է քննություն. բանն այն է, որ նա դանակով հարձակվել է իր ատամնաբույժի վրա՝ հայտնում է TMZ-ն:
Լոս Անջելեսում աղբյուրները հայտնել են, որ Շինը դիմել է բժշկին աբսցեսի բուժման հմար, սակայն երբ բուժքույրը փորձել է նրան դիմակ հագցնել, Շինը հարվածել է բուժքրոջ դեմքին, որից հետո դանակը ձեռքին սկսել է հետապնդել ատամնաբույժին:
Շինի թիկնապահներից մեկը հայտնել է, որ դերասանը գտնվել է թմրանյութի ազդեցության տակ՝ մինչ բժշկին այցելելը կոկաին է ընդունել: