Չդիմանալով նախկին ամուսնու նվաստացումներին՝ փորձել է ինքնասպանություն գործել
Փաստինֆոն գրում է. Երեւանում փորձել է ինքնասպանություն գործել 46-ամյա մի կին՝ չդիմանալով ընտանեկան բռնություններին։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։
Կինը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ալկոհոլային ինտոքսիկացիա եւ դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ։
Պարզվում է՝ թունավորումը ոչ թե պատահականություն է, այսինքն՝ խմիչքի եւ դեղորայքի ոչ գիտակցված խառնուրդի հետեւանք, այլ՝ ինքնասպանության փորձ, որի շարժառիթը նախկին ամուսինն է:
Ամուսինը՝ 48-ամյա Արմեն Մանուկյանը, անգամ ամուսնալուծությունից հետո հանգիստ չի թողել կնոջը եւ շարունակել է նվաստացնել նրան, ինչին էլ չդիմանալով՝ վերջինս ժավելի հետ միասին խմել է «Դիմեդրոլի» դեղահաբեր։
