«Չեմ հավատում, Ծառուկյանը վիրավորանքը չի մարսել». Առինջում վստահ են՝ այս ամենը ժամանակի խնդիր է (Video)
1in.am-ը գրում է. «Չեմ կարա հավատամ, չէ, ինձ չի թվում, որ Ծառուկյանը վիրավորանքը մարսել է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Առինջի բնակիչներից մեկը: Համայնքում վստահ էին, որ այս ամենը ժամանակի խնդիր է, քանի որ վիրավորանքը չի մարսվում:
Համայնքի բնակիչներից շատերը կարծում էին, որ պայքարը պետք է շարունակվեր, և հանրահավաքը կայանար:
Բնակիչների մեջ կային նաև այնպիսիք, որոնք կարծում էին, թե Գագիկ Ծառուկյանը հանրահավաքից հրաժարվեց ի շահ ժողովրդի, որպեսզի բախումներ, սպանություն չլինեն:
