Չեմ կարծում, որ աղբամաններն առաջ կբերեն.Օսիպյան
Չեմ կարծում, որ աղբամաններն առաջ կբերեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ցուցարաների Քայլ առաջ որոշմանը: «Եթե նրանց մեկ քայլը որեւէ բան կտա, եկեք տասը քայլ էլ մենք ավելացնենք, բայց դա ոչինչ չի տա: Եվ կարելի է տրամաբանել, որ այդ կերպ արհեստականորեն ստեղծում են մի իրավիճակ, որ բախում լինի, եւ հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա»,- ասաց Վալերի Օսիպյանը: Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում նոր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց շարժման համակարգող խմբի որոշումը: «ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ շուրջ երկու շաբաթ է, ինչ մենք դուրս ենք եկել փողոց և վճռական ենք ու կանգնած ենք մինչև հաղթանակ: Մենք պարտավոր ենք քայլեր անել: Մենք սկսում ենք վճռական փուլը: Բաղրամյան պողոտան մենք չենք բացելու: Սպասում ենք մինչև երկուշաբթի 21.00, եթե մեր պահանջներից գոնե մեկը չկատարվի սկսում ենք Մեկ քայլ առաջ ակցիան: Երկուշաբի օրը և ամեն նոր օրվա 21.00- ին, եթե չենք ստանում պատասխան, մեկ քայլ առաջ ենք տանում մեր բարիկադները՝ դեպի Բաղրամյան:
