Չեմ պատրաստվում լինել և՛ ՀՀ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ. Փաշինյան
«Ելք» խմբակցության կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը չի պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ «Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների, թևերի բնականոն գործունեության ապահովումն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա։ Մնացած գործառույթները այդ մարմինները պետք է իրականացնեն։ Ես կարող եմ երաշխավորել, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի։ Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ Հակառակ դեպքում մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ», – արձագանքեց Փաշինյանը։
