Չեմ ուզում մատի ու մատանու արանքը մտնել.Կոռնիձորի Արո
Կոռնիձոր ջոկատի հիմնադիր հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արոն), Fnews.am-ի հետ զրույցում կարիք հայտնեց, որ տղերքին սահմանից հետ բերելու համար ճիշտ ժամանակ չեն ընտրել: Նրա գնահատմամբ՝ երկրապահը ավելի լավ է հանդես գար որպես առանձին միավոր, ինչպես իր կոչումն է, քան կցվեր այս կամ այն զորամիավորին: «Կարելի է փնտրել էլի տողատակեր. չեմ ուզում մատի մատանու արանքը մտցնեմ, դա իրենց խնդիրն է, բայց մի բան կարող եմ ասել՝ վատ հոտ եմ առնում»:
«Ափսոսում եմ տղերքին, բոլոր տղերքին՝ կամավորներին, որ զինվորների հետ կանգնած են սահմանին, որ ջարդեն թշնամուն, որ թշնամին առաջ չգա»:
Հիշեցնենք, որ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն ասել էր, թե առայժմ չի գնա սահման, քանի դեռ օլիգարխիան իր ուրույն տեղը սահմանի վրա չի զգացել, իր առաջին արյունը չի տվել։
