Չենք ճանաչում Exit Poll-ի արդյունքները. Արամ Զ. Սարգսյան
Քվեարկության ավարտից հետո «Ելք» դաշինքի անդամ, թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրված Արամ Զ. Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց.
«Մենք չենք ճանաչում Exit Poll-ի արդյունքները: Դրանք խիստ նախնական են:
Մեր համոզմամբ՝ մենք ավելի շատ ձայներ ենք ստացել, քան ներկայացնում է Exit Poll-ը:
Արձանագրում ենք, որ ընտրութուններն անց են կացվել խայտառակ խախտումներով, համատարած ընտրակաշառքի ուղեկցությամբ:
Մենք չենք շտապում գնահատական տալ: Կսպասենք ԿԸՀ նախնական արդյունքների հրապարակմանը և հավանաբար առավոտյան հանդես կգանք հայտարարությամբ»,- եզրափակեց Արամ Զ Սարգսյանը:
