Չեղարկվել է ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը
Ռուսաստանը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Համաձայն հրամանագրի, մասնավորապես, մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար չեղյալ է հայտարարվում վիզային ռեժիմը։
ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով, չեղարկվել է ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը։
Վերացվել է նաև դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը։
