Չեխիայի նախագահին ուղղված ձուն կպել է Գերմանիայի նախագահին (տեսանյութ)
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին դիմավորել են սուլոցներով և ձվեր են շպրտել նրա ուղղությամբ Պրահայում՝ կոմունիստական ռեժիմի տապալման 25-րդ տարեդարձի կապակցությամբ նրա ելույթի ընթացքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցուցարարները պահանջել են Զամենից հրաժարական տալ և նրան կարմիր քարտ են ցույց տվել: Դժգոհության պատճառ դարձել են նրա հայտարարությունները Թավշե հեղափոխության վերաբերյալ, ինչպես նաև նրա Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերած դիրքորոշումը:
Զամենի թիկնապահները փորձել են պաշտպանել նախագահին և նրա հյուրերին անձրևանոցների միջոցով, սակայն դրանցից մեկն այնուամենայնիվ կպել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Հաուկին:
