Չեխիայում թվով երկրորդ նախարարն է թույն պարունակող ծրար ստացել
Չեխիայի Հանրապետության Ֆինանսների նախարարը թույն պարունակող ծրար է ստացել:
Կասկածելի ծրարի փորձաքննությամբ պարզվել է, որ այն պարունակել է կյանքին սպառնացող չափաբաժնով թույն: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն տրամադրվել:
Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի օրը կյանքին սպառնացող չափաբաժնով թույն պարունակող ծրար ստացել էր նաև երկրի Ներքին գործերի նախարարը:
Սեպտեմբերին Չեխիայի Արտաքին գործերի նախարարը և նախագահական գրասենյակը նույնպես կասկածելի ծրարներ են ստացել, սակայն դրանք թույն չեն պարունակել:
