«Չգիտեմ՝ Էջմիածնի գազի պատասխանատու Սաշիկն ով է, բայց ահազանգեր կան». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ՝ Էջմիածին քաղաքի գազի պատասխանատու Սաշիկն ով է, բայց ահազանգում են, որ տեսուչներին ստիպել է գնան մարդկանց տներ և գրի առնեն օգտագործված գազի թվերը: Պատկան մարմիններ արժե զբաղվել այս հարցով և դադարեցնել փակ քաղաքում մարդկանց տներ այցելելը»:
