Չգիտեմ դուք ոնց, մենք ծախելու Հայրենիք չունենք
Այն որ ոմանց երևակայությունը անսահման ճղճիմ է և մանկական, չէի պատկերացնի: Երբ ուշադիր կարդում ես Արմեն Մարտիրոսյանի արտահայտած դիրքորոշումը՝ հասկանում ես, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ի սկզբանե դատապարտված էր և այլևս իմաստ չունի այդ կուսակցության ներկայացուցիչների հետ ողջամիտ ինչ-որ բան քննարկել: Անկեղծ ասած սահմանադրագետներն առնվազն լուրջ չեն ընդունի նրանց կարծիքները, իսկ քաղաքագետները այն կդասեն ֆանտազիայի ժանրից: Ըստ իս Սահմանադրության նախագծում տարածքային ամբողջականության դրույթի ամրագրումն միանգամայն տեղին է և արդարացված: Իսկ հիմնական օրենքում ի՞նչ իրավական լուծում եք առաջարկում Արցախը Հայաստանին միավորելու համար: Էսպես որ գնաք ցանկացած առաջարկվող դրույթ կհամարեք վտանգավոր և սարսափելի: Մի իմաստուն ասել է. երբ խոսքը բերանիդ մեջ է, նա քո գերին է, երբ բերանիցդ դուրս եկավ՝ դառնում ես նրա պատանդը: Ցավոք սրտի ձեր մոտեցումները հիմանվորված չեն: Խիստ ցավում եմ...
