Չի բացառում, որ ընտրություններից հետո կլինեն խժդժություններ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը դժվարանում է հստակ կանպխատեսում անել հետընտրական զարգացումների վերաբերյալ, բայց, այդուհանդերձ, չի բացառում, որ ընտրություններից հետո կլինեն խժդժություններ:
«Ընտրություններից հետո, ինչպես միշտ, Հայաստանում կլիներ ուժեր, որոնք կհայտարարեն, թե ընտրությունները կեղծված են ու կփորձեն ակտիվանալ այդ ժամանակ: Հիմա խնդիրը նրանում է, որ եթե ընտրությունների արդյունքների վրա ադմինիստրատիվ ուժերի ու ընտրակաշառքի դերը մեծ եղավ, ուրեմն դա մեծ հուզումների առիթ կարող է դառնալ: Բայց այստեղ մի հարց էլ կա. ի՞նչ արդյունք կարող են տալ հետընտրական խժդժությունները:
Մենք մեր պրակտիկայից, երրորդ հաննրապետության ժամանակաշրջանից գիտենք, որ հետընտրական որևէ խժդժություն արդյունք չի տվել, քանի որ իշխանությունները նույն 2008 թվականի մարտի 1-ի սցենարով տեսանք, որ կարողացան պահպանել իրենց իշխանությունը», - Fnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
