1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Մայիսի 9-ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները: Ի՞նչ են զգացել այդ լուսանկարները տեսնելիս շուշեցիները, որոնց համար եկեղեցին ոչ միայն հայտնի զբոսաշրջային կենտրոն էր, այլ՝ ամենօրյա աղոթատեղի: Հարցի պատասխանը «Իրավունքը», Արցախ այցելության ընթացքում, տեղում փորձել է ստանալ Շուշիի քաղաքապետ ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով խորը շունչ քաշելուց հետո ասաց.

 

Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին Ադրբեջանից հիսուն տարով մեծ է

- Անկեղծ ասած, երբ տեսնում էի, որ բարձրահարկ շենքերը քանդում են, այդքան սրտիս մոտ չէի ընդունում՝ մտածելով, որ հետո նոր, ժամանակակից շենքերում կգնանք, կրկին բնակություն կհաստատենք հայրենի Շուշիում՝ վայելելով թշնամու սարքած էլիտար շենքերը: Բայց երբ տեսա, որ արդեն մոտեցել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուն, դա ուղղակի անտանելի զգացում էր, սիրտս, բառի բուն իմաստով, լացում է (աչքերը լցվում են- Ի. Ա.): Չգիտեմ ինչու, աշխարհը լռում է: Լավ, հին հուշարձան-աղբյուրների վրայից, որ հայատառ փորագրությունները ջնջում են, մի տեղ «նորմալ է»՝ ճանաչելով թշնամուն. ոչինչ, դա մենք նորից, ավելի գեղեցիկ ձեռագրերով կփորագրենք: Բայց եկեղեցին, այն էլ նման պատմություն ունեցող եկեղեցին ավիրել՝ միջազգային լռության հովանու ներքո, անասելի ցավ է: Ադրբեջանցիներն այսօր ավիրում են ամենը, ինչը կարող է նրանց հիշեցնել հայի հետքի մասին, ջնջում են, ավերում, անհետացնում ամեն ինչ:

- Էլ ինչե՞ր են ավիրել, պարոն Սարգսյան:

- Վազգեն Սարգսյանի հուշարձանի կողքին կերպարվեստի դպրոցի վրայի փորագրությունները, տառերն են պոկել: Բայց, էլի եմ ասում, եկեղեցու հետ կապված ցանկացած բարբարոսություն մեզ համար ուղղակի ուղիղ հարված է սրտներիս: Առավել եւս, որ չի բացառվում, որ եկեղեցին վերածեն մզկիթի: Արդեն ասում են, որ եկեղեցին իրենցն է, որ այն կոչվել է ոչ թե Ղազանչեցոց, այլ՝ Ղազանչի: Հաշվի չառնելով այն պատմական փաստը, որ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին Ադրբեջանից հիսուն տարով մեծ է:

 

Շուշին, Քարին տակն ու Հադրութը հանձնելը ուղղակի դավադրություն էր

- Այսքանից հետո հույս ունե՞ք, որ նորից կվերադառնաք Շուշի:

- Ես չգիտեմ, ես հույսս չեմ կտրում, որ մի օր հետ եմ վերադառնալու: Շուշին, Քարին տակն ու Հադրութը հանձնելը ուղղակի դավադրություն էր, որի պտուղներն այսօր վայելում են մեր ոխերիմ թշնամիները: Չէր կարող Շուշին հենց այնպես նման ճակատագրի արժանանար, մեզ համար դա անբացատրելի է:

- Պարոն Սարգսյան, շուշեցիներն ասում են, որ եթե բոլորը մնային Շուշիում, գուցե թշնամին չհամարձակվեր ձեռքերը մինչեւ Շուշիի հասցնել:

- Գիտե՞ք, իրենք ասում են դա, որպես սրտի հովանք, բայց որ ես մեջն եմ եղել, ինքս եմ տեսել իրականությունը, սեփական մաշկիս վրա զգացել: Ո՞նց կարող էին երեխաները մնալ քաղաքում, երբ ամեն վայրկյան սնարյադներ էին պայթում քաղաքի տարբեր հատվածներում: Թշնամին հստակ ծրագրով եկել էր: Ես էլ էի առաջին օրերը ընդդիմանում, ինքս էի համոզում, որ մնան, որ կանցնի: Բայց հետո, երբ պայթեցրին մշակույթի շենքը, տեսնելով իրավիճակի լրջությունը, հասկացա, որ մնալն ուղղակի անհնար է: Գլխավերեւումդ անընդհատ ԱԹՍ-ներ էին ֆռռում, ու նման պայմաններում ստիպել, համոզել ժողովրդին՝ մնալ, այլեւս անհնար էր:

Մենք պետք է միանանք Ռուսաստանին

- Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը ապագա ունի: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

- Ես կոնկրետ չեմ ուզում այդ անձի ասածը մեկնաբանել: Բայց, այ՛ո, Արցախը պետք է ապագա ունենա: Ու դրա համար մենք պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, այսպես ասած, չգցենք ռուսների տրամադրությունը. ՌԴ-ն տրամադրված լինի, իհարկե, Արցախն ապագա կունենա: Արցախի ապագան այսօր մեծապես կախված է Ռուսաստանից, մենք պետք է կամաց-կամաց քայլերով գնանք եւ միանանք Ռուսաստանին: Մենք չորս կողմից ծուղակի մեջ ենք ու նման վիճակում այլ ելք մենք չունենք, մենք պետք է կառչենք Ռուսաստանից, որ փրկվենք, որ ապահով լինենք:

 

մանրամասն՝Iravunk.com-ում:

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan