Չինական կարաոկե-բարում հրդեհից 11 մարդ է զոհվել
Չինական Հենան նահանգում կարաոկե-բարում բռնկված հրդեհից 11 մարդ է զոհվել: Հրդեհը տեղի է ունեցել Չանյուանում՝ դեկտեմբերի լույս 15-ի գիշերը: 35 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, նրանցից 11-ը վախճանվել են, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով իշխանություններին: Կրակը հաջողվել է հանգցնել 45 րոպե անց: Իշխանությունները կարգադրել են փակել տարածքի բոլոր կարաոկե-բարերը եւ դրանց տեխնիկական վիճակի ուշադիր ստուգում անցկացնել:
